Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արոնյանը հաղթեց Կրամնիկին

Արոնյանը հաղթեց Կրամնիկին
22.04.2013 | 23:33

Աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը կարողացավ խմբագրել նախօրեին թույլ տված վրիպումն ու հաղթական միավոր կորզեց Վլադիմիր Կրամնիկից, ում, ի դեպ, զիջել էր վերջերս կայացած հավակնորդների մրցաշարում: Իր առաջին հաղթանակն է տոնել Վաշիե-Լագրավը` վրեժխնդիր լինելով նախօրեին Արոնյանին նեղացրած Դինգ Լիրենից: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Մայքլ Ադամսն ու դուրս եկել առաջին հորիզոնական: Վիտյուգով-Անանդ, Ֆրեսինե-Գելֆանդ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ